-
20.06.2017|
23:17
Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդրողն է՝ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում:
-
20.06.2017|
23:13
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը մեկ ամիս անց հրաժարական է տալիս: Հրաժարականի դիմումը նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է:
-
20.06.2017|
23:12
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենսդրական նախագիծը ուղարկել է միջազգային հարցերով հանձնաժողով՝ հայտնում է Associated Press-ը:
-
20.06.2017|
23:11
ԱՄՆ-ը փորձում է վերականգնել կապը Ռուսաստանի ռազմական ուժերի հետ: Մոսկվայի փոխանցմամբ՝ դրանք սառեցվել են, երբ ամերիկյան օդուժը սիրիական ռազմական օդանավ խոցեց:
-
20.06.2017|
23:09
«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 20-ին «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրին «Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»։
-
20.06.2017|
14:56
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:
-
20.06.2017|
12:54
Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:
-
20.06.2017|
12:38
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
-
20.06.2017|
12:35
Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես եկան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում հնչեցին Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:
-
20.06.2017|
09:44
Համաշխարհային ֆուտբոլի այս օրերի ամենալայն քննարկվող թեմաներից են Մադրիդի «Ռեալից» Քրիշտիանու Ռոնալդուի, իտալական «Միլանից» Ջանլուիջի Դոնարումայի հնարավոր հեռանալու հարցերը: